"Աման պապամ մեր տարտը մը առեր է - ինչ կուզէ թող ըլլայ"

"Աման պապամ մեր տարտը մը առեր է - ինչ կուզէ թող ըլլայ"
shadow
Մեր ամեննեն մեծ վտանգներեն երկուգը "աման պապամ" եւ "նախկինները"
Վերցնենք այս երկու նախադասութիւնները մեր խոսակցութենէն - մեր տրամաբանութենեն - բայց ամեննեն կարեւորը մեր սրտի եւ Հոգվու խորքեն - արմատախիլ ընենք մեր աշխարհեն - կամ կործանենք "աման պապամը" կամ ալ պիտի քայքայէ մեզ
Լիբանանի մեջ շատերը "աման պապամը" կը ցուցադրեին իբր "բնական - նորմալ - գործնական - մոտերն երիտասարդ" եւ վտանգավորը այն է որ այսօր այդպիսի տիպարներ կը տեսնենք շատ լուռջ այնպիսի դիրքեր որոնկ սկզբունքով ամենեն պատասխանատու առաքելութեան դիրքեր հանդիսանալու բնույթ կը կրեն

Այսօր ես կուզում ձեզ ներկայացնել ամենադաժան ու կործանարար զենքերեն մեկը, որ լուրջ վնաս կը հասցնէ Հայ ազգին։

Սա քիմիական զենք չէ, ոչ էլ մեծ ռազմական բանակ, ոչ, այն իր չափերով շատ ավելի փոքր է և աներեւույթ, թափանցիկ և ոչ շոշափելի, սակայն վայրաq գազան է, հրեշ, վիրտուալ մահացու զենք:

Խորքին մեջ  ընդամենը երկու բառէ բաղկացած նախադասություն է, Սփյուռքի «Աման Պապպամ»ը և իրեն Հայաստանյան համարժեք «Լավե էլի»ն

Եվ տարօրինակն այն է, որ իր ներկայությունը գրեթե ամենուր է, այս մտածելակերպն ու վերաբերմունքը, այս պահվածքն ու հայեցակարգը, որ սա ինչ-որ մեկի հավասարակշռված ու բնավորությամբ կայուն հանդիսանալու նշան է, մեկը, ով ամեն հարցէ Տրամա - ողբերգ̕ութիւն չի սարքեր ժամանակակից է, Արևմտյան Մոտայիկ չափանիշներիւն համապատասխանող, «Cool», գործնական և ճարպիկ, իրապաշտ:

Իր սահմանափակ տարբերակով ես կարող եմ հասկանալ և ընկանել, բայց ցավալին Հայկական կերպարն է,  որ կը սիրէ պարծենալ, և «Աման պապպամ» սկզբունքով չպետք է չափազանցնենք, բայց հետեվորդը դարձած է չափազանցության զոհ։  մինչև ծայրահեղ անտարբերության ձևավորումը, չի հավատալով որևէ ավելի բարձր գաղափարախոսության, որովհետեւ այդ բոլորը կխախտէի «Աման պապամ» սկզբունքը, և հրաժարվելով բարոյական եթիքական չափանիշներեն, որոնք պարտավոր են ենթարկվիլ պատասխանատու պարտավորություններոե - սկզբունքներ, որոնք կը խակասեն «Աման պապամ ակումբի» կարգախոսին և վարդապետությանը։

Բայց այս երևույթը չափազանց մտահոգիչ կը դարձնէ այն պարագան, որ հետևորդները կը սիրեն փնտրել  կենտրոններ, որտեղ մարդաշատ են , և այդպիսով նրանք հավաքվուած են ավելի բարձր նպատակներով և գաղափարական, մշակութային և ազգային առաքելություններով ձևավորված միջավայրերու մեջ: իսկ այդ միխավայրներուն ալ թիւեր պետք է - քանակ - եւ բծախնդիր չեն գիտակցութեան որակի նկատմամբ

Ես բառացիորեն լսեցի Հայ երիտասարդի մը 2008-ին, որ ինձ բացատրեց իր տեսլականը ըմբռնումը որ թեև ինքը դարձած է գաղափարական ընտանիքի անդամ, բայց իրապաշտական տրամաբանուիթունը ու «նորմալ» վարքագիծը զինք թելադրած են չխորանալ և իր միտքը յոգնեցնել  խորանալով գաղափարական / մտավորական մանրամասներով, բավարար է  այդ «Նորմալ» փուլի մեջ, վաստկելու այս ընտանիքի գաղափարական հիմքերի հիմնական նախնական ըմբռնումը - ոչ ավելին

Բայց  չէր գիտակցեր, իսկ ավելի ճիշտ, «Աման պապամ փիլիսոփայության և վարդապետության» հետևորդին չէր հետաքրքրեր, որ այնքայնը, ինչքան ըմբռնած է ոչ թե հիմնական/նախնական է, այլ մակերեսային,քանի ան գաղափարական աշխարհի անդամակցած է, որտեղ պարտավոր է ուսերուն կրել վեհ պատասխանատու առաքելություն։

Բայց կարո՞ղ էի համարձակիլ փորձել վիճել հետը այս հասկացություններու շուրջ, օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսին են «Առաքելությունը», որոնք անմիջապես պիտի ծաղրվեին, և ես կդիտվեի որպես հնաոճ անիրապաշտ ռոմանտիկ մարդ, ես - եւ ոչ թե ինքը կեղծավոր, և նույնիսկ եթե  հաստատվեր իր կեղծավոր եութիւնը, Աման պապամը կլուծեր հարցը

Եվ այսօր ես սարսափած եմ տեսնելով, որ այս սերունդեն շատերը առաջատար դիրքեր պիտի ստանձնեն է այնպիսի ճակատներու վրայ, որոնք տասնամյակներ շարունակ պաշտպանված են, ծառայելու վեհ բարձր նպատակներու, շատ ռազմավարական ճակատագրական առաքելություններ ստանցնող:

Ժամանակն է Արմատախիլ ըննել Աման պապամին մեր խոսակցություններեն՝ տրամաբանությունեն՝ գիտակցությունեն և ամենակարևորը մեր ոգու և հոգու խորքեն։

Related to category Politics

Related to subcategory Armenian Diaspora

Comment on Facebook

Comment on Disqus